Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մայիսի 28-ի առավոտյան այցով ժամանել է Ադրբեջան։ Էրդողանի ինքնաթիռը վայրէջք է կատարել Լաչինի միջազգային օդանավակայանում, որի բացումը տեղի է ունեցել այսօր՝ Էրդողանի և Ալիևի մասնակցությամբ։ Այսօր տեղի կունենա նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռակողմ գագաթնաժողովի 2-րդ նիստը՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի մասնակցությամբ։               
 

Դու՛ ասացիր

Դու՛ ասացիր
13.12.2024 | 13:30

Դու ինքդ ի լուր աշխարհի գրեցի՛ր «ԳՆԴԱԿԱՀԱՐՈՒԹՅԱՆ ՊԱՏ» արտահայտությունը... դու՛ ասացիր:

Իսկ ասացիր, որովհետև, ո՞վ գիտի քանի անգամ ես մտովի պատկերացրել քեզ այդ պատի տակ կանգնած... և գնդակահարվելիս:

Գրեցիր, որ ազատվե՞ս այդ մղձավանջից... հույս չփայփայես՝ չե՛ս ազատվելու, այն «հանուն ոչնչի» նահատակված լույս տղերքի և գերության հանձնած Հայրենիքի ուրվականները հալածելու են քեզ՝ քանի դեռ շնչում ես:

Եվ հույս չփայփայես, որ որևէ մեկը քեզ նման «լավություն» կանի՝ կանգնեցնելով քեզ այդ պատի տակ և... Հայը քրիստոնյա է և ՉԻ՛ ՍՊԱՆՈՒՄ:

Քեզ հալածող մղձավանջից ազատվելու մի շանս, այնուամենայնիվ ունես՝ ընդօրինակել Հուդա Իսկարիովտացուն և անել այն, ինչ արեց նա վերջում:

Արգամ ՊՈՂՈՍՅԱՆ

Հ.Գ.

Հուդան, որ մատնելու էր նրան, դիմեց Հիսուսին և ասաց.

«Մի՞թե ես եմ, Վարդապե՛տ»։

«Դու ասացիր»,- պատասխանեց նրան (Մրկ. 14.12-21)։

Հուդան արծաթ դրամները նետեց տաճարի մեջ և հեռացավ։

Ապա գնաց և իրեն կախեց (Մտթ. 27.5)։

Դիտվել է՝ 2079

Մեկնաբանություններ